Պաղպաղակի գործարան

Այս տարավա գործարանային ճափորդությունները ավարտվեցին պաղպաղակի արտադրամաս այցելությամբ։ Եվ հունիսի մեկը նշեցինք և հետաքրքիր օր ունեցանք։

Մենք գնացել ենք պաղպաղակի գործարան։ Այնտեղ տեսանք, թե ինչպես են պատրաստում պաղպաղակը։ Օրինակ՝ ես միշտ մտածում էի, որ փայտիկը պաղպաղակում հայտնվում է փաթեթավորումից առաջ, սակայն մենք տեսանք, թե ինչպես է պաղպաղակը դրվում փայտիկի վրա ու հետո ընկղմվում շոկոլադի մեջ։ Տեսանք նաև, թե պաղպաղակի վաֆլիները ինչպես են պատրաստվում։

Հետո մենք գնացինք Թումոյի այգի։ Այնտեղ անցկացրեցինք շատ լավ ժամանակ։ Հիշարժան օր ստացվեց։

Ես շատ սիրեցի մեր հունիսի մեկը։

😄😄😄

«Ելք»ստուգատես

Բարև ձեզ, ես Հասմիկն եմ: Սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում, երրորդ դասարան եմ, շուտով փոխադրվելու եմ 4-րդ: Ես շատ եմ սիրում վարել անվաչմուշկ, շատ եմ սիրում նկարել, պարել, երգել, գրել, կարդալ և նվագել դաշնամուր։ Ես շատ եմ սիրում նկարել: Մենք հաճախակի գնում ենք ճամփորդության և ճամփորդությունից առաջ հավաքում ենք տեղեկություներ տվյալ տեղի մասին։ Մենք քայլում ենք, վայելում մեր բնությունը։

Շատ եմ սիրում մաթեմատիկա։

Մաթեմատիկա

Մաթեմատիկայի ժամանակ մենք լուծում ենք խնդիրներ, ռեբուսներ, բազմապատկում և բաժանում ենք անում և լուծում ենք ֆլեշմոբների հետաքրքիր խնդիրները։

Ես և շրջակա

Ես և շրջակայի ժամանակ դիտել ենք ուսուցողական մուլտֆիլմեր, կարդացել ենք բազմաթիվ լեգենդներ։ Ճամփորդություններից առաջառաջ հավաքել ենք տեղեկություններ տվյալ տեղի մասին և ծանթոթացել ենք ծեսերին և տոներին։

Մայրենի

Մայրենիի ժամանակ մենք կարդում ենք հեքիաթներ և հետո քննարկում ենք, դուրս ենք հանում անծանոթ բառերը, անծանոթ բառերը հանելուց հետո հասկանում ենք բառի իմաստը, իսկ հետո մենք անում ենք տարբեր առաջադրանքներ։

Անգլերեն

Մենք սովորում ենք նոր բառեր, արդեն շատ բառեր գիտենք։ Մենք շատ հետաքրքիր առաջադրանքներ ենք անում և տնայինները շատ հետաքրքիր են։

Ռուսերեն

Մենք ռուսերենի ժամանակ անցնում ենք նոր տեքստեր և կարդում ենք: Հետո անում ենք հետաքրքիր առաջադրանքներ։ Ծանոթանում ենք նոր բառերին։ Ես շատ լավ եմ հասկանում և խոսում ռուսերեն։

Ճամփորդություններ

Փետրվար
Թատրոն

Մարտ

Աշտարակ, շոկոլադի գործարան

Ապրիլ

Ջրի գործարան

Մայիս

Ապարանի ջրամբար

Հունիս

Պաղպաղակի գործարան

Հաշվետվություն

Մայրենի֊28

Ես և շրջակա֊ 13

Մաթեմատիկա-1

Անգլերեն-4

Ռուսերեն-3

Ճանփորդություն-6