ԻՄ գերդաստանի պատմությունը

Ես Հասմիկ Մկրտչյանս հայրական կողմից սասունցի եմ մայրական կողմից Լոռեցի։ Քանի որ հայերի մոտ ընթունված է ազգանունը ստանալ հայրական կողմից կպատմեմ իմ ազգանվան մասին։ Ցեղասպանության ժամանակ հայրական կողմից ողջ է մնացել է միայն իմ պապաիկի հայրը՝ Ղազարը։ Նրան որոշ ժամանակ պահել են քրդերը։ Հետո նա Սասունի Թաթանք գյուղից գաղթել է Արևելյան Հայստան և ապրել Թալինի շրջանի Ներքին Սասնաշեն գյու֊․ում։

Ղազար պապիկը ամուսնացել է նույնպես հրաշքով փրկված սասունից Ուստյան տատիկի հետ և հիմնել Մկրտչյանների գերդաստանը։

Նրանք ունեցել են վեց տղա և երկու աղջիկ։ Երեխաների մի մասին տվել են Մկրտչյաններ ազգանունը, իսկ մյուս մասին Կիրակոսյան։ Մկրտիչը Ղազար պապաիկի հոր անունն է եղել և որպեսզի վառ մնա անունը երեխաների մի մասը ստացել են Մկրտչյան ազգանունը։

Այդպես ես ծնվել եմ Մկրտչյան։ Իմ գերդաստանը շատ մեծ։ Ես համար 107 մարդն եմ, որ ստեղծվել է ցեղասպանությունը տեսած հրաշքով փրկված երկու սասունցիների կողմից։ Այժմ իմ գերդաստանում կա 120-ից ավել մարդ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *