Խնդիրներ պատկերների պարագծերի և մակերեսների վերաբերյալ


Ուղղանկյան պարագիծը հավասար է նրա լայնության և երկարության գումարի կրկնապատիկին։


Ուղղանկյուն

լայնություն Ուղղանկյան մակերեսը հավասար է նրա երկարության և լայնության արտադրյալին։


երկարություն



Քառակուսին այն ուղղանկյունն է, որի լայնությունը հավասար է երկարությանը։

Քառակուսու բոլոր կողմերը հավասար են։

Քառակուսու պարագիծը հավասար է կողմի քառապատիկին։

Քառակուսու մակերեսը հաշվելու համար նրա կողմը բազմապատկում ենք իրենով։


Քառակուսի

Եռանկյան պարագիծը հավասար է նրա 3 կողմերի երկարությունների գումարին։



Եռանկյուն




Քառանկյան պարագիծը հավասար է նրա 4 կողմերի երկարությունների գումարին։

Քառանկյուն



Սիրելի սովորողներ այսօրվա ձեր աշխատանքը սա է՝

Առաջադրանքներ

Հաշվի՛ր 25սմ և 10սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

2×25+2×10=50+20=70

S=25×10=250


Ուղղանկյան լայնությունը 84սմ է, իսկ երկարությունը 6 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

84+6=90

90+84=174

P=2×84+2×90=168+180=348

S=90×84=7200

Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 5 դմ է։

P = 5 x 4 = 20 դմ

S= 5 x 5 = 25 դմ

Քառակուսու պարագիծը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

36:4 = 9

S = 9 x 9 = 81 սմ

Քառակուսու 3 կողմերի գումարը 36 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու մակերեսը։

1)36:3=12

2)12×12=144

S=144

Մի ուղղանկյան լայնությունը 50սմ է, իսկ երկարությունը 60սմ է, իսկ մյուս ուղղանկյան լայնությունը 70սմ է, իսկ երկարությունը 80սմ է։ Որքանո՞վ է մեծ ուղղանկյան մակերեսը մեծ փոքր ուղղանկյան մակերեսից։

1.S=60×50=3000

2.80×70=5600

5600-3000=2600սմ

Հաշվի՛ր 4դմ, 6դմ և 7դմ կողմերով եռանկյան պարագիծը։

4+6+7=17դմ

Հաշվի՛ր 5սմ, 4սմ, 6սմ և 7սմ կողմերով քառանկյան պարագիծը։
5+4+6+7=22սմ

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 46 է։

46+46=92

Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

36։4=9

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *