Մի քիչ ֆիզիկա

Մենք գնացել էինք «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարան։ Մենք փորձարկել էինք շատ  հետաքրքիր սարքեր։ Այնտեղ կային  տարբեր գործիքներ, որ պատմում էին տարբեր երևույթների մասին։

Օրինակ՝ էլեկտրական սարքեր, խորանարդներից կամուրջ, որ առանց ինչ-որ բանի պահում էին մեկը մյուսին։ Այնտեղ ես իմացա և տեսա, որ մետաղը ունի ձգողություն, մենք փորձեցինք, թե ինչպես է Երկիրը մեզ քաշում դեպի իրեն։ Նաև իմացանք, որ Էլեկտրությունը անցնում է մարդկանց միջով և հասկացանք, որ հոսանքի հետ չի կարելի խաղալ։

Սովորեցինք, որ լույսն ավելի արագ է հասնում մեզ, քան ձայնը։ Դրա համար կայծակի լույսը ավելի շուտ ենք տեսնում, քան ձայնն ենք լսում։  Արևը էլեկտրական սարքերին տալիս է և կուտակում է էներգիա։

Ինձ դուր եկավ շատ «Փոքրիկ Էյնշտեյն» թանգարանը։ Կարծում եմ, երբ մեծանամ, ես կուսումնասիրեմ ու ավելի լավ կհասկանամ այդ սարքերի գաղտնիքը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *