Մեր ճամփորդությունը դեպի Գառնի

Մայիսի 3֊ին մենք գնացել էինք ճամփորդության։ Ուզում եք իմանալ ու՞ր։ Հիմա կասեմ։

Գնացել էինք Գառնի։

Սկզբում մտանք ջրի գործարան, որտեղ մենք տեսանք թե ինչպես են արտադրում պլաստիկի շշերը, թե ինչպես են ջուր լցնում շշերի մեջ։
Շատ հետաքրքիր պրոցես էր շշերի մեջ ջուր լցնելը։ Շշերը պտտեցնում էին, և ջուրը լցվում էր։ Արտադրամասում մեզ շատ լավ ընդունեցին: Մեզ հյուրասիրեցին հյութ և ջուր։

Հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա։ Այնտեղ քարերը կարծես նման լինեին ձողիկների։ Այն բնության հրաշքներից մեկն է, որտեղ շատ զբոսաշրջիկներ են այցելում։ Մեզ հետ տարել էինք տոպրակներ և ձեռնոցներ, որպեսզի մաքրենք տարածքը, բայց շատ լավ էր, որ այնտեղ չկար անգամ մի հատիկ աղբ։ Հետո մենք գնացինք Գառնու տաճար։ Դա միակ հեթանոսական պահպանված տաճարն է Հայաստանում։ Այդ տաճարը նվիրված է արևի աստված Միհրին։ Տաճարի սյուները քսանչոս հատ են, ինչը նշանակում է մի օր՝ քսանչորս ժամ։

Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ես մի քնաի անգամ ես եղել եմ Գառնու տաճարում և Քարերի սիմֆոնիայում, բայց երբ մենք գնում ենք մեր դասրանով, ճամփորդությունը հրաշք է դառնում։

Մեր ճամփորդությունը դեպի Գառնի