Ճամփորդական նախագիծ

1. Գծել Երևան֊Հարթագյուղ քարտեզ  maps_ ով, տեղադրեք սքրին շոթը բլոգում

2. Գտնել, մշակել և բլոգում տեղադրել տեղեկություններ Լոռվա մասին( քիչ, մշակված, քոփի արած չտեսնեմ աշխատանք ուղարկեք)

Մեր չքնաղ Լոռին Հայաստանի անտառներով հարուստ ամենագեղեցիկ շրջաններից է: Դեբետ գետի աննման հովիտը, Գուգարքի և Ստեփանավանի անտառածածկ լեռները, խոր ձորերն ու սուր կտրվածքով ժայռերը ճամփորդության սիրահարների համար նախընտրելի տարածքներից են: Ստեփանավանի Սոճուտ դենդրոպարկը Հայաստանի եզակի հանգստավայրերից է:

Լոռվա մարզկենտրոնը Վնաձորն է։ Այն հանդիսանում է Հայաստանի երրորդ խոշոր քաղաքը։
Լոռվա մազը սահմանակից է Վրաստանի հետ։

Մեծանուն լոռեցիներից են Հովհաննես Թումանյանը, Հրանտ Մաթևոսյանը և Սոս Սարգսյանը։

4.Գրում եք` թե ճամփորդին ի՞նչ է անհրաժեշտ երկօրյա գիշերակացով ճամփորդության համար,  ինչպե՞ս եք նախապատրաստվում։

Ինչ է պետք պայուսակի մեջ
ջուր
տաք հագուստ
գուլպա
ուտելիք
քնապարկ
չոր և թաց անձեռոցիկներ
Խաղեր


Ստուգատեսյին ամմփում

Հունվարյան ճամբարի ընթացքում մենք մասնակցել ենք հետևյալ ստուգատեսներին՝

Հանրակրթական դիջիթեք


Հանրակրթական դիջիթեքի շրջանում մենք ընկեր Գրետայի հետ ստեղծել ենք <<Դիջիթեք>> լոգո։ Ես լոգոն ստեղծել եմ <<paint>> ծրագրով։

Քոլեջի սովորողները <<Սովորող – սովորեցնող>> նախագծով այցելել են մեզ և սովորեցրել <<Canva>> ծրագիրը։ Այդ ծրագրով կարելի է ստեղծել սիրուն լոգոներ և այլ։

Մենք երորդ դասարանցիներին սովորացրել <<Quizizz>> ծրագրով սարգել վիկտորինաներ։

Ազգագրական փառատոն

Պատրաստել ենք Հայկական ավանդական գաթա՝ ընկեր Աննայի հետ։ Մենք սովորել և սովորեցրել ենք Հայկական ազգային խաղերից հոլ պտտել։ Մեր կրտսեր ճամբարականներին սովորեցրել ենք ազգային խաղ՝ թաշկինակ փախցնոցի։ Ազգային հեքիաթների շուրջ զրույց – քննարկիում ենք ունեցել Միքայելի մայրիկի հետ։
Ազգային խոհանոց. Գաթաթխիկ – YouTube
Հարթակում ծնողն է. Հեքիաթաթերապիա – YouTube

Արտադրությամբ ուսուցման ստուգատես

Արտադրությամբ ուսուցման ստուգատեսի շրջանակում մենք Անուշ Դավթյանի հետ մենք ասեղնագործել ենք կրծքազարդեր։
Քանդակի արվեստանոցում – YouTube

Բնագիտատեխնիկական ստուգատես

Այս ստուգատեսի շրջանակում կատարել ենք բնագիտական փորձեր։ Պատրաստել ենք կառուցողական խաղեր:
Բնագիտական փորձեր – YouTube

Ձմեռային մարզական ստուգատես
Մենք Ձմեռային մարզական ստուգատեսի շուրջ ամսի 27-ին այցելելու ենք սահադաշտ։

Մարմնամազական ստուգատես

Մենք ընկեր Սոնայի և ընկեր Աննայի հետ կատարեցինք մարզական ստուգատես, իսկ հետո մեզ մոտ եկավ ընկեր Հայկուհին և սովորացրեց կառատեի հնարքներ ։ Նաև մենք խաղացել ենք եստաֆետային խաղեր

Ունեցել ենք նաև ձիավարություն, գնացել ենք հյուսիսային դպրոց քանդակի։ Այնտեղ մենք կավից պատրաստել ենք տարբեր բաներ։ Գնացել ենք հարավային դպրոց, այնտեղ համագործակցային նախագծով կատարել ենք թարգմանություններ։

Իմ Սեպտեմբերի 1-ը

22-23 թթ իմ ուսումնական տարին կսկսվի ճամբորդությամբ դեպի Կոտայքի մարզի Բուժական գյուղ։

Իմ երորրդ դասարան ավարտվեց Արատեսի ճամբարով, արձակուրդների ընթացքում ես նաև փորձառություն ձեռք բերեցի Վաղաշեն գյուղի մոտակայքում գիշերել վրանների մեջ ու վայելել Սևանը։

Պարզվում է, իմ կյանքում, ճամբորդությունները նոր են սկսվում։ Չորորրդ դասարանի մեկնարկն էլ տրվում է ճամբորդություն դեպի Բուժական՝ Թեղենյաց վանք։

Միջնադարում Թեղենյաց վանքը եղել է վանական համալիր և գիտական կենտրոն։ Թեղենյաց վանքը առաջին անգամ հիշատակվել է ութերորդ դարի սկզբում հայ իշխան Վահան Գողթնացու այս վանքում ապաստանելու կապակցությոամբ։ 11-14 դդ վանքը եղել է կրթական և գրչության կենտրոն։ Վանական համալիրը 1827 թ․ հիմնովին ավերվել է երկրաշարժից և մինչև օրս էլ դեռ չի վերականգնվել։

Պաղպաղակի գործարան

Այս տարավա գործարանային ճափորդությունները ավարտվեցին պաղպաղակի արտադրամաս այցելությամբ։ Եվ հունիսի մեկը նշեցինք և հետաքրքիր օր ունեցանք։

Մենք գնացել ենք պաղպաղակի գործարան։ Այնտեղ տեսանք, թե ինչպես են պատրաստում պաղպաղակը։ Օրինակ՝ ես միշտ մտածում էի, որ փայտիկը պաղպաղակում հայտնվում է փաթեթավորումից առաջ, սակայն մենք տեսանք, թե ինչպես է պաղպաղակը դրվում փայտիկի վրա ու հետո ընկղմվում շոկոլադի մեջ։ Տեսանք նաև, թե պաղպաղակի վաֆլիները ինչպես են պատրաստվում։

Հետո մենք գնացինք Թումոյի այգի։ Այնտեղ անցկացրեցինք շատ լավ ժամանակ։ Հիշարժան օր ստացվեց։

Ես շատ սիրեցի մեր հունիսի մեկը։

😄😄😄

Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Մենք գնացել ենք իմ դասարանով Ապարանի ջրամբար։ Ճանապարհը գեղեցիկ էր թե անտառը, թե ծաղկած դաշտերը։ Անտառի եզրին հաց կերանք։ Բնականաբար հավաքեցինք աղբը ու շարունակեցինք մեր արշավը։ Ճանպարհին մենք հավաքում էինք ծաղիկներ, որպեսզի Համբարձման ծեսին օգտագործենք։

Ծաղիկներից նաև պատրաստեցինք գեղեցիկ ծաղկեպսակներ, լուսանկարվեցինք, ինչն էլ կմնա մեր հուշերում որպես լավագույն նվեր։ Հետո էլ գնացինք Ապարանի ջրամբար։ Քայլելով գնացինք դեպի ջրամբար։ Ապարանի ջրամբարի մեջ է գտնվում Պողաս – Պետրոս եկեղեցին։ Պարզվում է, որ Պողոս-Պետրոս եկեղեցին, երբ կառուցել են Ապարանի ջրամբարը ցավոք, մնացել է նույն տեղում և 1967թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։

Ափսոսում եմ, երբ մեր երկրի տարածքում ավերակ են դառնում մեր պապերի ստեղծածը։

Մեր ճամփորդությունը դեպի Գառնի

Մայիսի 3֊ին մենք գնացել էինք ճամփորդության։ Ուզում եք իմանալ ու՞ր։ Հիմա կասեմ։

Գնացել էինք Գառնի։

Սկզբում մտանք ջրի գործարան, որտեղ մենք տեսանք թե ինչպես են արտադրում պլաստիկի շշերը, թե ինչպես են ջուր լցնում շշերի մեջ։
Շատ հետաքրքիր պրոցես էր շշերի մեջ ջուր լցնելը։ Շշերը պտտեցնում էին, և ջուրը լցվում էր։ Արտադրամասում մեզ շատ լավ ընդունեցին: Մեզ հյուրասիրեցին հյութ և ջուր։

Հետո մենք գնացինք Քարերի սիմֆոնիա։ Այնտեղ քարերը կարծես նման լինեին ձողիկների։ Այն բնության հրաշքներից մեկն է, որտեղ շատ զբոսաշրջիկներ են այցելում։ Մեզ հետ տարել էինք տոպրակներ և ձեռնոցներ, որպեսզի մաքրենք տարածքը, բայց շատ լավ էր, որ այնտեղ չկար անգամ մի հատիկ աղբ։ Հետո մենք գնացինք Գառնու տաճար։ Դա միակ հեթանոսական պահպանված տաճարն է Հայաստանում։ Այդ տաճարը նվիրված է արևի աստված Միհրին։ Տաճարի սյուները քսանչոս հատ են, ինչը նշանակում է մի օր՝ քսանչորս ժամ։

Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը։ Ես մի քնաի անգամ ես եղել եմ Գառնու տաճարում և Քարերի սիմֆոնիայում, բայց երբ մենք գնում ենք մեր դասրանով, ճամփորդությունը հրաշք է դառնում։

Մեր ճամփորդությունը դեպի Գառնի

Մեր ճամփորդությունը

Հինգշաբթի մենք մեր դասարանով գնացինք մի շատ հետաքրքիր ճամբորդության։ Մենք այցելեցինք Սուրբ Մարինե, Սուրբ Սարգիս,Կարմրավոր եկեղեցիները և Շոկոլադի Գործարան։ Շոկոլադի գործարանում մենք շոկոլադ փաթեթավորեցինք և դիտեցինք շոկոլադի ստեղծման պատմությունը։ Կարմրավորում մենք մտանք եկեղեցի։ Կարմավորը կառուցել են 7-րդ դարում, այն հանդիսանում է հնագույն հայկական եկեղեցիներից մեկը։ Սուրբ Մարինեում շատ գեղեցիկ էր, մենք այնտեղ երգեցինք Հայ մերը։ Մենք իմացանք, որ խորանը միշտ արևելքյան կողմում է, իսկ իսկ դուռը դիմացը, այսինքն՝ արևմուտք։ Սուրբ Սարգիսը վերակառուցվել է 19- րդ դարում, հին եկեղեցու փլատակների վրա մնացած հին եկեղեցու քարերով։

Ճամփորդություն Թեժառույքի վանք

Ես և իմ դասընկերները 4 – րդ դասարանի հետ գնացել ենք Թեժառույքի վանք : Դա եկեղեցու անուն է: Թեժառույքի եկեղեցին ունի ևս մի անուն՝ Տրդատավանք: Այն գտնվում է Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղումի մոտ անտառապատ լեռան վրա:

Սկզբում մենք այցելեցինք Ծովինարի ջրամբար։ Ջրամբարում ընկեր Սոնան մեզ բացատրեց, թե ջրամբարի ջուրը օգտագործում են արտերը ջրելու համար։ Նա խատմեց նաև, որ ջուրը գալիս է Սևանա լճից:

Հին հայրերը Ծովինարին համարում էին ջրերի և անձրևի աստվածուհի:  Երբ Ծովինարը արագ –արագ  քայլում էր ամպերից անձրև էր գալիս : Ծովինարին նաև ասում էին Նար :

Մենք, հաղթահարեցինք բարձրունքը մոտ մեկ ժամում:   Հասանք, մի լավ հանգստացանգ ու մտանք Թեժառույքի վանք: Վանքի ներսում տեսանք խորան:

Դուրս  գալուց  հետո խաղացինք սպորտային  խաղեր: Նաև խաղացինք իմ սիրելի խաղերից մեկը, որը կոչվում է աղջիկ փաղցնոցի: Շատ ուրախ և հետաքրքիր անցավ մեր ժամանակը:

Խաղալուց հետո մենք իջանք : Ես իջնելուց օգնեցի Վանեին  և Նռանեին :

Երբ սայթաքելու և ընկնելու տեղեր էր լինում մենք նստծ էինք իջնում: Իջնելուց   ես տեսա նապաստակների խումբ: Նրանցից մեկը իմ մոտ եկավ: Մոտեցա ես նրան ու սիրեցի, իսկ նա խելոք թույլ տվեց ու չփախավ:

Սեպտեմբերի 1

Մենք գնացինք էինք սեպտեմբերի 1-ին Սևան՝ Մաշտոցներ: Գնացինք ամբողջ դասարանով: Այնտեղ մատուռ կար: Մտանք մատուռում երգեցինք, որից հետո նախաճաշեցինք: Իսկ ամենաուրախ պահը լողն էր: Իջանք ափ լա՜վ լողացինք ու եկանք դպրոց: