Ճամփորդություն դեպի Ապարանի ջրամբար

Մենք գնացել ենք իմ դասարանով Ապարանի ջրամբար։ Ճանապարհը գեղեցիկ էր թե անտառը, թե ծաղկած դաշտերը։ Անտառի եզրին հաց կերանք։ Բնականաբար հավաքեցինք աղբը ու շարունակեցինք մեր արշավը։ Ճանպարհին մենք հավաքում էինք ծաղիկներ, որպեսզի Համբարձման ծեսին օգտագործենք։

Ծաղիկներից նաև պատրաստեցինք գեղեցիկ ծաղկեպսակներ, լուսանկարվեցինք, ինչն էլ կմնա մեր հուշերում որպես լավագույն նվեր։ Հետո էլ գնացինք Ապարանի ջրամբար։ Քայլելով գնացինք դեպի ջրամբար։ Ապարանի ջրամբարի մեջ է գտնվում Պողաս – Պետրոս եկեղեցին։ Պարզվում է, որ Պողոս-Պետրոս եկեղեցին, երբ կառուցել են Ապարանի ջրամբարը ցավոք, մնացել է նույն տեղում և 1967թ-ից սկսած տարեկան 3-4 ամիս մինչև պատուհանների բարձրությամբ մնում է ջրի գերության մեջ։ Այդ վիճակով էլ մինչև 2005թթ. շինության պատերն ամբողջական վիճակում պահպանվում էին։

Ափսոսում եմ, երբ մեր երկրի տարածքում ավերակ են դառնում մեր պապերի ստեղծածը։