ԹԹուդրիկ

Այս անգամ ես չմասնակցեցի դպրոցում թթուդրիկի ծեսին: Շատ եմ ափսոսում:

Բայց տանը մայրիկի հետ մենք մեր թթուդրկիկը կազմակերպեցինք: Թթու դնելու ժամանակ մենք երգում էինք <<Եկեկք ծեծենք սոխ ու սխտոր>> երգը:

Շուտով թթուն պատրաստ կլինի ու մենք համով- համով կուտենք:

Կախարդական անտառը աշնանը

Կախարդական անտառը աշնանը դառնում է կրակի մեջ բոցավառվող աշխարհ: Այստեղի բնակիչները բոլորը ընկերներ են: Թռչունները, երբ չվում են տաք երկրներ, սիրում են վերևից դիտել այն բազմերանգ կրակոտ գույները և ցտեսություն են մաղթում անտառի բնակիչներին:

Աշնան գեղեցիկ մի օր պատահական հայտնվեց մի թիթեռնիկ: Նա նայեց շուրջը և զրամացավ, թե ինչպիսի տարօրինակ գույների մեջ է անտառը: Նա այս կողմ ճախրեց, այն կողմ, բայց ոչ մի ծաղիկ չգտավ: Վախեցած նայեց դես ու դեն, տեսավ որ արջը, սկյուռը, սիրամարգը և մուկիկը նստած միասին ճաշում են և վայելում հաճելի եղանակը:

Կենդանիները նկատեցին թիթեռնիկին: Արջը զարմացած հարցրեց.

-Այս եղանակին թիթեռը ի՞նչ է անում անտառում:

Թիթեռնիկը պատասխանեց.

– Ես մոլորվել եմ եղանակների մեջ և կյանքումս առաջին անգամ եմ տեսնում այսպիսի անտառ:

Սկյուռիկը մոտեցավ թիթեռնիկին և պատասխանեց.

-Այս եղանակը աշուն է կոչվում: Նայի՛ր՝ ինչպիսի գեղեցիկ են աշնանային տերևները:

Այդ ժամանակ սիրամարգը բացեց իր պոչը ու սկսկեց երգել թիթեռնիկի համար:

-Իսկ մուկիկը վազեց իր բունը և իր բնից մի քանի ծաղիկ բերեց թիթեռնիկի համար:

Թիթեռնիկը մի քիչ նեկտար խմեց ծաղկից հետո էլ շնորհակալություն հայտնեց բոլոր կենդանիներին և չվող երամի հետ թռավ տաք երկրներ:

Տիեզերային մարմիններ

Արև

Արև մեզ լույս է տալիս: Արևը հրե գունդ է :Արև նաև աստղ է:  Եթե Արևը չլիներ երկրի վրա կյանք չեր լինի:

Լուսին

Լուսնի վրա կյանք չկա: Մեզ թվում է, որ Լուսինը լույս է տալիս, բայց  դա  այդպես չէ: Արևը Լուսնին է փողանցում իր լույս,  որ գիշերը շատ – շատ  սարսափելի չլինի:

Աստղեր

Երբ նայում ենք աստղերին, մեզ թվում է, թե նրանք կապտասպիտակագույն են: սակայն աստղերի գույնը կախված է ջերմաստիճանից:

Երբ միջին ջերմաստիճանի են նրաց գույն դեղնանարիջագույն է:

Երբ սառն են կարմիր գույն ունեն: Իսկ  բարձր ջերմաստիճանի աստղերը լինում ենկապույտ գույնի:

 Աստղերը մեզնից շատ հեռու են :  

Ամպիկներ

Նայում եմ պատուհանից դուրս: ՈՒ տեսնում եմ տարբեր կենդանիներ կամ պատկերներ: Իմ աչքին երևում են շունիկը, կատվիկը, օձը, վիշապը, ոզնին և կարծես թե նրանք ճանապարհորդության են դուրս եկել: Նրանց շարքը ուր որ է կշարժվի, և նրանք կգնան Արագած արկածներ որոնելու: