Ճամփորդություն Թեժառույքի վանք

Ես և իմ դասընկերները 4 – րդ դասարանի հետ գնացել ենք Թեժառույքի վանք : Դա եկեղեցու անուն է: Թեժառույքի եկեղեցին ունի ևս մի անուն՝ Տրդատավանք: Այն գտնվում է Հրազդան քաղաքից քիչ հեռու, Մեղրաձոր գյուղումի մոտ անտառապատ լեռան վրա:

Սկզբում մենք այցելեցինք Ծովինարի ջրամբար։ Ջրամբարում ընկեր Սոնան մեզ բացատրեց, թե ջրամբարի ջուրը օգտագործում են արտերը ջրելու համար։ Նա խատմեց նաև, որ ջուրը գալիս է Սևանա լճից:

Հին հայրերը Ծովինարին համարում էին ջրերի և անձրևի աստվածուհի:  Երբ Ծովինարը արագ –արագ  քայլում էր ամպերից անձրև էր գալիս : Ծովինարին նաև ասում էին Նար :

Մենք, հաղթահարեցինք բարձրունքը մոտ մեկ ժամում:   Հասանք, մի լավ հանգստացանգ ու մտանք Թեժառույքի վանք: Վանքի ներսում տեսանք խորան:

Դուրս  գալուց  հետո խաղացինք սպորտային  խաղեր: Նաև խաղացինք իմ սիրելի խաղերից մեկը, որը կոչվում է աղջիկ փաղցնոցի: Շատ ուրախ և հետաքրքիր անցավ մեր ժամանակը:

Խաղալուց հետո մենք իջանք : Ես իջնելուց օգնեցի Վանեին  և Նռանեին :

Երբ սայթաքելու և ընկնելու տեղեր էր լինում մենք նստծ էինք իջնում: Իջնելուց   ես տեսա նապաստակների խումբ: Նրանցից մեկը իմ մոտ եկավ: Մոտեցա ես նրան ու սիրեցի, իսկ նա խելոք թույլ տվեց ու չփախավ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *