Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք

Բարև ձեզ, ես Հասմիկն եմ։
Եթե ամեն մեկս մի ծառ տնկենք, շատ օգուտ կտանք մեր Երկիր մոլորակին: Մեր Երկիր մոլորակը կանաչ լինի։ Շատ կարևոր բան է ծառ տնկելը, ամենակարևորը, որ մենք չփչացնենք մեր Երկիր մոլորակը։ Ծառերը տալիս են թթվածին, պետք է խնայենք ծառերը։

Ծաղկազարդ

Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Հայ Եկեղեցին Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի՝ Երուսաղեմ հաղթականորեն մտնելու հիշատակի օրն է:

 Ծաղկազարդի երեկոյան կատարվում է Դռնբացեքի արարողությունը, որի ընթացքում, «Բաց մեզ, Տէր զդուռն ողորմութեան» շարականի ներքո բացվում են եկեղեցիների խորանների վարագույրները։ Ծաղկազարդի տոնից հետո՝ երկուշաբթիից մինչև Սուրբ Հարության տոնը կոչվում է Ավագ շաբաթ։ Տոնը նվիրված է եղել ջրի և անձրևի աստվածուհի Նարին։ 

Մեր ճամփորդությունը

Հինգշաբթի մենք մեր դասարանով գնացինք մի շատ հետաքրքիր ճամբորդության։ Մենք այցելեցինք Սուրբ Մարինե, Սուրբ Սարգիս,Կարմրավոր եկեղեցիները և Շոկոլադի Գործարան։ Շոկոլադի գործարանում մենք շոկոլադ փաթեթավորեցինք և դիտեցինք շոկոլադի ստեղծման պատմությունը։ Կարմրավորում մենք մտանք եկեղեցի։ Կարմավորը կառուցել են 7-րդ դարում, այն հանդիսանում է հնագույն հայկական եկեղեցիներից մեկը։ Սուրբ Մարինեում շատ գեղեցիկ էր, մենք այնտեղ երգեցինք Հայ մերը։ Մենք իմացանք, որ խորանը միշտ արևելքյան կողմում է, իսկ իսկ դուռը դիմացը, այսինքն՝ արևմուտք։ Սուրբ Սարգիսը վերակառուցվել է 19- րդ դարում, հին եկեղեցու փլատակների վրա մնացած հին եկեղեցու քարերով։