Սփյուռք․ հայկական սփյուռքի աշխարհագրությունն ու ազդեցությունը

Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության անբաժանելի մասն է կազմում։ Հայկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն, հայկական մշակույթը։

Դեռևս 3-4-րդ դարերում պարսկական արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի/այժմ Իտալիա/ քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ։ Հայ ազնվականության և զինվորականությունը երբ բռնի տեղափոխվում էր այլ պետություն, արդյունքն այն էր լինում, որ կազմավորվում էր մի նոր դինաստիա, մի նոր թագավորություն։

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել 11-17-րդ դարերում, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (սելջուկներ, մոնղոլներ, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմեններ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք (Սիրիա), Միջագետք (Իրաք), Փոքր Ասիա և Կիլիկիա (Բյուզանդիա), Ղրիմ, Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։ Միջնադարյան Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերում կառուցվում են եկեղեցիներ ու դպրոցներ՝ հայկական ինքնությունը և հայրենիքի հետ կապը պահելու համար։

Հայ ժողովուրդը դեռևս հին դարերից կրել է արտագաղթերի ծանրությունը։ Հատկապես միջնադարում Հայաստանը, ինչպես հայտնի է, պարբերաբար ենթարկվել է ավերիչ արշավանքների և հաճախ ընկել օտարի ծանր տիրապետության տակ։ Եվ, չդիմանալով դաժան հալածանքներին, երկրի բնակչության մի մասը հարկադրված դիմել է արտագաղթի։ Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։

Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

Ենթադրվում է, որ 1915-ի Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերի թիվը շուրջ 11 մլն է։ Նրանցից 3.2 մլն են բնակվում ՀՀ-ում, 130 000ը՝ մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի կողմից բռնի տեղահանությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, 120 000ը՝ Ջավախքում, իսկ մնացածը՝ այլուր։

Ամենամեծ հայկական համայնքը Ռուսաստանում է՝ շուրջ 2 մլն հայ։ Լոս Անջելեսը, Կալիֆորնիան թվով երկրորդն է։ Իսկ երրորդ ամենամեծ հայկական համայնքը Գլենդելում է։ Դրան հաջորդում են Ֆրանսիան, Արգենտինան, Լիբանանը, Սիրիան, Իրանը, Թուրքիան, Կանադան, Ուկրաինան, Հունաստանը և Ավստրալիան։

ՀՀ Սփյուռքի նախարարությունը նպատակ ունի վերամիավորելու հայ համայնքը և սերտացնելու կապը աշխարհասփյուռ հայերի միջև։

Հետխորհրդային երկրներից ամենամեծը Հայաստանի սփյուռքն է։

Սփյուռքի աջակցությունը որոշիչ դեր է ունեցել Հայաստանի տնտեսական գոյության պահպանման ու զարգացման գործում:

Հիմա էլ շատ կարևոր է սփյուռքում գործունեություն ծավալող, աշխարհում գույն և երանգ տվող մարդկանց առկայությունը։ Հայաստանն առանց սփյուռք և հակառակը՝ դժվար է պատկերացնել։

Չկա մի ընտանիք, ով չունենա դրսում ապրող բարեկամներ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *