Գյումրի. ճամփորդական նախագիծ

Երևանից Գյումրի ճամպարհ
Եղանակ
Դնել արհեստներ- արվեստներ նախագծով ձեր աշխատանքի հղումը
Սա Ասեղնագորտության հղումն է։

 Համբարձման տոնի մասին
Համբարցումը Քրիստոնեական տոն է։ Տոնը ստեղծվել է Քրիստոսի հիշատակին։ Համբարձումը շարժական տոն է։ Քանի որ Համբարձումը շարժական է դա նշվում է տարբեր օրերին։ Ըստ որի Հարություն առնելուց հետո Քրիստոսը քառասուն օր շրջում է երկրի վրա և ապա հարություն առնում։
Արուճի քարավանատան մասին
Արուճի քարավանատունը  թվագրվում է 13-րդ դարով։ Միջնադարում մարդիք գիշերները գալիս էին մնում էին քարավանտնում։ Արուճի քարավատունը նման է հյուրանոցներին, ուղակի մեր հյուրանոցները ավելի զարգացած են սարքած են։

Գորկի այգու
Գյումրու կենտրոնական այգին զարմանալիորեն հանգստա գոտի է ։
Գյումրու Կենտրոնական զբոսայգին կրում է Մաքսիմ Գորկու անունը։ Մաքսիմ Գորկին ռուս և խորհրդային գրող էր, սոցիալիստական ռեալիզմի գրական մեթոդի հիմնադիրը և քաղաքական ակտիվիստ։
Գյումրու կենտրոնական այգին կամ Գորկու այգին գտնվում է քաղաքի սրտում: Սա գեղեցիկ կանաչապատ տարածք է  ծառուղիներով և մանկական զվարճանքի հարմարություններով։

Սև բերդի մասին
Սև բերդ հուշարձանը Հայաստանի Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ 1834 թվականին կառուցված ամրոց է։ Անիի ստորգետնյա կառույցների նման Սև բերդի համար էլ ստորգետնյա ուղիներ են կառուցել և բերդից ճանապարհներ են եղել դեպի ներկայիս Մայր Հայաստան հուշարձանը և Կարմիր բերդը։ Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Ձիթողցյաններ թանգարանի մասին
Ազգային ճարատարապետության և Գյումրու կենցաղի թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում: Բավական ընդարձակ թանգարանը տեղակայված է 1872 թ-ին կառուցված Ձիթողցյանների տանը, ինչի պատճառով էլ թանգարանը անվանում են նաև Ձիթողցյանների տուն-թանգարան: Թանգարանի ցուցասրահներում ներկայացված են 19-րդ դարի 60-ական թվականներից մինչև 20-րդ դարի 20-ական թվականներն ընկած ժամանակահատվածի Ալեքսանդրապոլի ինքնավարությունը, առավել տարածում գտած արհեստները, հասարակական կենցաղն ու հոգևոր մշակույթը։ 

Վարդանանց հրապարակի մասին
Վարդանանց ՀրապարակԳյումրիի կենտրոնական հրապարակը։ Արևմտյան կողմից կից է Աբովյան փողոցին, հյուսիսային կողմից՝ Գայի փողոցին, արևելքից՝ Շահումյան և հարավից՝ Վահան Չերազ փողոցին։ Ուղղանկյունաձև հրապարակ է (280 x 140 մետր)։

Ճամփորդություն դեպի Գյումրի,Ազատան

Մենք մարտին 30 մեկնեցինք դեպի Գյմուրի։ Հենց այդ օրը Սուրբ Հարության տոնն էր։ Մեր Առաջին կանգառը եղել էր Արուճի տաճարում։ Այդ տաճառ մտնելը նման է հանդիպում տիեզերքի հետ։ Գմբեթը չկա ու դու տեսնում ես երկինքը։ Իսկ թռչունները ճախռում են բաց երկնքով մեկ, կարծես քո պահած երազանքը վերև են տանում։

Այնտեղ մենք ճաշեցինք,նկարվեցինք, շարժվեցինք դեպի Գյումրի ։ Վերջապես հասանք Գյումրի։ Հենց հասանք Օլիմպիկ հյուրանոց միանգամից գնացինք հաց ուտելու։ Հետո գնացինք քաղաքով քայլելու մտանք Ամենափրկիչ եկեղեցին հետո գնացինք Յոթ Վերք, գնացինք պոնչիկ ուտելու։ Եղանք նաև Գորկու այգում, այտեղ շրջեցինք, տեսանք Վառեմ ֊մարեմ պատաժգամբը։ Իսկ դիմացի հուշանվերնեռի խանութից գնեցինք նվերներ մեր ընտանիքի համար։ Գնացինք հետ հյուրանոց, ընթրեցինք և գնացինք քնելու։
Օր 2
Մենք գնացել էինք ճաշելու դրանից հետո մենք հավաքեցինք մեր իրերը և տարանք ներքև։ Մենք շարժվեցինք ու հետո գնացինք Ազատան զատիկը նշելու։ Մենք այնտեղ նշեցինք ու տարբեր տեսակի խաղեր խաղացինք։ Մի քանի ժամ հետո մենք շարժվեցինք դեպի Երևան։ Ճանապարին մեր ավտոբուսի ակ պայթեց, մեք իջանք ու գնացինք դաշտ, քայլեցինք ես ու իմ ըկերուհիները հավաքեցինք ծաղիկներ։ Երբ մեր ակը սարքեցին մենք շարունակեցինք մեր ճանապարհ դեպի Երևան։
Այսպես անցավ իմ ճամբորդությունը դեպի Գյուրի։

Սիրում եմ Գյումրին։ Հայռիս մեզ հաճախ էռ տանում այնտեղ։



Սա մեր նկարների ցանկն է
Նկարները
Նկարները
Նկարներ
Նկարներ
Նկարներ
Նկարներ

Արհեստները Հայաստանում

Ասեղնագոարծություն, դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է,որը ասեղով,հելունով կամ հատուկ մեքենայով գործում են կտորի վար, կարերով ստեղծում են պատկեր զարդապատկեր, զարդանաղշեր և այլն 

Ասեղնագորտությունը օգտագործվում է հագուստի, գլխարկների, ծածկոցների, գուլպաների և այլն։

Ասեղնագործելիս օգտագործվում են տարբեր թելեր՝ բամբակյա, վուշյա, մետաքսյա, բրդյա հաճախ գունավոր թելերով նաև ոկտագործում են ուլունքներ,մարգարիտներ,թանկարժեք քարեր և այլն։

Ասեղնագործությունը գալիս է հին ժամանակներից, երբ մարդիկ ասեղի փոխարեն օգտագործել են բույսերի սուր մասը,փշեր և ձկների ոսկորները։ Վաղ ժամանակից սկսել են գործել ոսկյա թելերով, բրդյա,ավելի ուշ վուշի և բամբակյա թելերով։Ասեղնագործության մեջ բրդյա թելը օգտագործվել է Չինաստանում մ․թ․ա  1200 տարի առաջ։     

Հին աշխարհում ասեղնագործությամբ զբաղվել են ասորեստանցիները, հրեաները, պարսիկները, հույները, հռոմեացիները:

Հին հայկական ասեղնագործության զարգացման բարձր աստիճանի մասին վկայում են մատենագրական տվյալներ Ագաթանգեղոս, Մովսես Խորենացի և ուրիշներ։

Միջին դարերից պահպանվել են ասեղնագործ մասեր։ Անի քաղաքի պեղումներից հայտնաբերված 12-13-րդ դարերի զգեստների, ծածկոցների մնացորդներ և այլն, եկեղեցական ասեղնագործ զարդարանքներ՝ 15-րդ դարից սկսած։

Արհեստները Հայաստանում

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, հետո արդեն  շուկայական արհեստները, որոնք գոյատևել են և հասել մեր օրերը:

«Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը ՝ մինչև իրիկուն»

Հին հայկական առած, որի շնորհիվ կարելի է պատկերացում կազմել թե ինչ դեր և նշանակություն է ունեցել արհեստը հայկական կենցաղում-առօրյայում, և թե ինչպիսի հարգանք են վայելել արհեստ ունեցող մարդիկ հասարակության մեջ: Ժամանակին շատերն են զբաղվել արհեստով, սակայն իրենց արհեստը պահպանել են միայն նրանք ում համար արհեստը չի եղել պարզապես աշխատանք և փող աշխատելու միջոց, այլ ապրելակերպ՝ միտված արվեստ ստեղծելուն: Քանի որ, շատ արհեստի գործեր, այնքան մեծ արժեք են ներկայացրել ու գնահատվել ու համարվում են արվեստի գործեր:Այս ամենի հետ մեկտեղ հայկական մշակույթը շարունակում է առանձնանալ իր յուրահատուկ արհեստներով, որոնցից, ցավոք, այսօր քչերն են պահպանվել:
Շուկայական արհեստներով զբաղվող հմուտ արհեստավորները ստեղծել են բարձր արժեք ունեցող արտադրանք: Առավել հին  են մորթու, կաշվի արտադրանքի, կավագործական իրերի, փայտի վերամշակման արհեստները:
Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից  զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները,  եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից:  Հետագայում հայտնաբերեցին կավը, մեծ զարգացում ապրեց բրուտագործությունը:
Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝  մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները( սրանք նույն արհեստով զբաղվող մարդկանց խմբեր էին՝ կոշկակարների, քանդակագործների….):

Գդակագործություն

Ժամանակին մեծ նշանակություն են տվել գլխարկին՝ ով գլխարկ չուներ պատիվ էլ չուներ: Այժմ միայն 50-ից բարձր տղամարդիկ են գլխարկ կրում:  Ժամանակին գդակագործ վարպետները շատ են եղել, բայց այժմ  Երևանի միակ գլխարկներ ստեղծող վարպետները մեկ կամ երկու հոգի են:
Օրինակ՝ գյումրեցի տղամարդու գլխարկը ՝ «շափխան», իր պատիվն էր։ Հարբած կամ բարկացած ժամանակ տան տղամարդը տուն գնալիս երկու ֆայտոն էր կանգնեցնում. առաջինով պատիվը՝ գլխարկն էր ճանապարհում տուն, երկրորդով ինքն էր գնում։

Հմայիլ- թալիսման՝ Դաղդղան

Դաղդղանները փայտից պատրաստված հմայիլ-թալիսմաններ են, որոնք ունեցել են լայն կիրառություն կենցաղում: Դաղդղաններ կախել են տան մուտքի դռան վերևում, կճուճներից և կարասներից, որպեսզի մթերքը պաշտպանեն մրջյուններից: Հատուկ դաղդղաններ են պատրաստվել նաև մարդկանց և կենդանիների համար: Դաղդղանների պատրաստման համար ընտրել են հատուկ սրբազան համարվող Դաղդղան ծառի փայտը: Դաղդղանները առանձնահատուկ են նաև նրանով, որ յուրաքանչյուրն առանձնահատուկ նախշերով է պատրաստվում և յուրաքանչյուրն առանձին արվեստի ստեղծագործություն է: Դաղդղան պատրաստելիս վարպետը պետք է միայն դրական զգացողություններ ունենա և պետք է հեռու մնա բացասական մտքերից, քանի որ այդ զգացողությունները դաղդղանի հետ փոխանցվում են այն մարդուն ում համար այն պատրաստված է:
Այսօր դաղդղան պատրաստող վարպետները քիչ են և մեծ մասամբ դրա պատրաստման մանրուքները գաղտնի են պահում: Այժմ դարդղանը կորցրել է իր նշանակությունը, սակայն այն կարող է յուրահատուկ այցեքարտ դառնալ Հայաստանի համար:

Մուշուրբա կամ կլկլան բաժակ

Մուշուրբա կոչվող յուրօրինակ կլկլան բաժակների ծննդավայրը Գյումրին է: Այն հանդիսանում է գյումրեցիների ամենացանկալի նվերը: Մուշուրբան պղնձից, լատունից, արծաթից և հազվադեպ ոսկուց պատրաստվող բաժակ է: Բաժակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ խմելիս յուրահատուկ կլկլոց է լսվում, որտեղից էլ առաջացել է բաժակի անվանումը: Ամեն նոր մուշուրբայի պատրաստման համար 8 ժամ է պահանջվում: Մուշուրբայի գաղտնիքը հայտնի է միայն վարպետ Էդվարդ Ժամկոչյանին, ով ամբողջ աշխարհում այս գավաթը պատրաստող միակ մարդն է:
Որպես ավանդույթ Գյումրիում արհեստավորները իրենց գործը փոխանցում են որդիներին: Իրենք որպես աշակերտ բերում են իրենց որդիներին արհեստանոց, քանզի արհեստն ընտանեկան աշխատանք է: Ավանդույթը թույլ է տալիս, որ արհեստն անցնի հորից որդուն, և մարդիկ էլ կապում են այն հենց այդ ընտանիքի անվան հետ: Բացի այդ այդպես են փոխանցվում նաև վարպետի գաղտնիքները: Դրա համար էլ վարպետ Էդվարդն իր որդուն՝ Սուրենին սովորեցրել է մուշուրբա ստեղծելու արվեստը և գաղտնիքները

Դաղդղան

Դաղդղան կամ խաչակ, հայկական փայտե հմայիլ, թալիսման, որին, ըստ հայկական ժողովրդական հավատալիքների, վերագրվում էր չարխափան ուժին։ Դաղդղանը կիրառում էին մարդկանց, անասուններին ու տունը չար աչքից ու դժբախտություններից պաշտպանելու համար։Դաղդղան անվանումը կապվում է բռնչի ծառի «տարտաղան», «տարտաղուն», բարբառային «դաղդաղ» կամ հենց «դաղդղան» անվանման հետ։

Պատմության ներածություն

1)Ինչպես է առաջացել մարդը
Ըստ Աստաշնչի, Աստված բնությունը ստեղծելուց հետո արարել է Ադամին։ Ադամը մենակ ձանձրանում էր ու Աստված ստեղծեց Եվային։ Իսկ ըստ Դարվինի մարդը առաջացել է կապիկից։
2)Առաջին մարդկանց 1 օրը
Նախնադարյան մարդկանց կյանքը դաժան էր ու դժվար։ Նրանք գործադրում էին իրենց ողջ ուժը միայն գոյատևելու և սերունդ մեծացնելու համար։ Նրանց ժամանակներում աղքատ ու ցուրտ օրեր էին։ Ամեն օր տղամարդիկ գնում էին ուտելիք հայթայթելու, կանայք օջախի կրակն էին պահում ու կերակուր պատրաստում։ Կանանց պարտականությունները ներառում էին նաև կաշվի մշակումը, վառելափայտ հավաքելը և հագուստի ու կոշիկի պատրաստումը։ Նրանք ապրում էին խմբերով։ Շատ հաճախ հենց քարանձավներում էլ տուն էին ստեղծում։ ես կարծում եմ, որ նրանց բոլոր օրերը նման էին մեկը մյուսին։

Ճանբարային անփոփում 2-րդ օր

Մենք 1֊ին ժամին սովորացրել ենք 3-րդ դասարանին «Էջմիածին» երգը երգել։ Հետո գնացել ենք Աղբը հավաքելու, հետ եկանք դասարան երեխեքի հետ քաղացել ենք «UNO» խաղը, գնացինք ավազե բակ խաղացինք ազգային խաղերը «Աքլորա կռիվ» և «Հեյ խնբեր»։
Հետ եկանք դասարան։
Այսպիսին էր իմ 2-րդ օրը իմ ջոկատում։

Հունվարյան ստուգատեսային ճանբար

Հասմիկ Մկրտչյան, 2- րդ ջոկատ, ջոկատավարներ՝ Սոնա Փափազյան, Աչեր Բաստաջյան

Ճամբարային օրակարգ․

Հունվարի 8, երկուշաբթի 
08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
9.30-10.30 — Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում, անհատական ուսումնական պլանների կազմում
Ծանոթացում ստուգատեսներին՝ Ազգագրական, ԲնագիտատեխնիկականԴիջիթեք, Մարզական
10:55-12:40- Պարում ենք նախագիծ , սովորեցնող-սովորող նախագծով համագործակցություն ավագ դպրոցի սովորողների հետ՝

  1. Տիգրան Հարությունյան
  2. Նարե Հաղնազարյան

12։55- 13։34 — Ճամբարային մարզական գործունեություն․ Ասյա Ծատրյան

Հունվարի 9, Երեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
9.30-12։45 — Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ճամբարային գործունեություն — Աչեր Բաստաջյան
12։55-13։35- Ճամբարային երկու օրերի ամփոփում

Հունվարի 10, չորեքշաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20-10։05- Ազգագրական երգերի և պարերի ուսուցում․ Սեդա Թևանյան
11։00- 12։40- Ավանդական խոհանոց․ ծանոթություն ազգային խոհանոցին, ինչո՞վ է այն տարբերվում, յուրահատկությունները, ասիլ-բասիլների պատրաստում
12։55- 13։35- Օրվա ամփոփում, հաջորդ օրվա անելիքների քննարկում

Հունվարի 11, հինշգաբթի

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20- 11։00- Ճամբարային գործունեություն․ Աչեր Բաստաջյան
10:55-12:40- Պարում ենք նախագիծ , սովորեցնող-սովորող նախագծով համագործակցություն ավագ դպրոցի սովորողների հետ՝

  1. Տիգրան Հարությունյան
  2. Նարե Հաղնազարյան

12։55- 13։35-Հետաքրքրաշարժ մայրենի, լեզվական խաղեր/նյութը՝ Գոհար Բալջյանի/

Հունվարի 12ուրբաթ

08:00-ից՝ սովորողների տեղափոխում երթուղիներով
09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք
09։20- 12։00- Ճամբարային գործունեություն․ Աչեր Բաստաջյան
12։00-12։40 Լավագույն նորը, մոռացված հինն է կամ ՝ մերն ամենալավն է, սեղանի ինտելեկտուալ խաղեր
12։55-13։35- Ճամբարային մարզական գործունեություն․ Ասյա Ծատրյան

Նախագծային աշխատանք այլ ջոկատներում՝
Երեքշաբթի

09։15-10։05- 4-րդ ջոկատ
Ուրբաթ
09։15-10։05- 1-ին ջոկատ
10։10- 10։55- 5-րդ ջոկատ

Մարզական ստուգատես․
Հունվարի 18- Սևաբեր, ժամը՝ 12։00-13։00
Հունվարի 24- Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց, ժամը՝ 13:00-13:45

Ազգագրական փառատոն
Ճամփորդություն Լուսիկ Ագուլեցու տուն- թանգարան
Տերյան արվետսի կենտրոն
Ժող-արվեստների թանգարան

Օրվա պատում 2-րդ ջոկատում

Անցան ձմեռային արձակուրդները։ Ես գնացի դպրոց։ Երկու շաբաթ էր չէի հանդիպել իմ ուսուցիչներին ու իմ ընկերներին։ Դպրոցում ճամբարային օրեր են։

Մենք դպրոցում հայրենագիտության և երաժշտության ջոկատով հավես ժամանակ ենք անցկացրել։ Խաղացել ենք ծանոթության խաղ։ Գնացել ենք ավազե բակ, այնտեղ խաղացել ենք ազգային խաղեր։ Բախշյան այգում էլ ենք խաղացել, հետո էլ գրել ենք ճանբարային օրակարգ։

Այսպիսին էր հայրենագիտության և երաժշտության ջոկատում անցել իմ օրը։

Սփյուռք․ հայկական սփյուռքի աշխարհագրությունն ու ազդեցությունը

Աշխարհի տարբեր երկրներում առաջացած հայկական գաղութների պատմությունը հայ ժողովրդի ամբողջական պատմության անբաժանելի մասն է կազմում։ Հայկական գաղութները օտար միջավայրում պահպանել են ազգային սովորություններն, հայկական մշակույթը։

Դեռևս 3-4-րդ դարերում պարսկական արքաների օրոք տեղի ունեցան հայերի առաջին խոշոր բռնագաղթերը Իրան։ Առավել հետևողական էր հայերի տեղահանման Բյուզանդիայի/այժմ Իտալիա/ քաղաքականությունը, երբ մի քանի դար շարունակ հայերը պարտադրված էին գաղթել դեպի արևմուտք՝ կայսրության տարբեր շրջաններ։ Հայ ազնվականության և զինվորականությունը երբ բռնի տեղափոխվում էր այլ պետություն, արդյունքն այն էր լինում, որ կազմավորվում էր մի նոր դինաստիա, մի նոր թագավորություն։

Հայերի արտագաղթը հայրենիքից մեծ չափեր է ընդունել 11-17-րդ դարերում, երբ տարբեր քոչվոր ժողովուրդների (սելջուկներ, մոնղոլներ, կարակոյունլու և ակկոյունլու թուրքմեններ) ասպատակությունների պատճառով նրանք ստիպված էին գաղթել Ասորիք (Սիրիա), Միջագետք (Իրաք), Փոքր Ասիա և Կիլիկիա (Բյուզանդիա), Ղրիմ, Բուլղարիա, Ռումինիա, Լեհաստան, Հունգարիա՝ ամենուրեք հիմնելով համայնքներ։ Միջնադարյան Եվրոպայի ու Ասիայի հայկական գաղթավայրերում կառուցվում են եկեղեցիներ ու դպրոցներ՝ հայկական ինքնությունը և հայրենիքի հետ կապը պահելու համար։

Հայ ժողովուրդը դեռևս հին դարերից կրել է արտագաղթերի ծանրությունը։ Հատկապես միջնադարում Հայաստանը, ինչպես հայտնի է, պարբերաբար ենթարկվել է ավերիչ արշավանքների և հաճախ ընկել օտարի ծանր տիրապետության տակ։ Եվ, չդիմանալով դաժան հալածանքներին, երկրի բնակչության մի մասը հարկադրված դիմել է արտագաղթի։ Սելջուկների, մոնղոլ-թաթարների տիրապետության շրջանում և հատկապես ուշ միջնադարում լայն ծավալ է ստանում բնակչության արտահոսքը։ Դրա հետևանքով մերձակա ու հեռավոր տարբեր երկրներում առաջանում են հայկական գաղութներ։

Գաղութ կամ գաղթօջախ ձևավորվում է այն պարագայում, երբ գաղթողներն օտար երկրում ապրում են համախմբված, ստեղծում են իրենց համայնքը։ Նրանք սովորաբար պահպանում են մայրենի լեզուն, հայրենի դավանանքը, ազգային ավանդույթներն ու դիմագիծը։ Գաղութի ձևավորման գլխավոր հատկանիշը տվյալ համայնքում սեփական դպրոց ու եկեղեցի հիմնելն էր։

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ

Ենթադրվում է, որ 1915-ի Հայոց Ցեղասպանությունից հետո աշխարհով մեկ սփռված հայերի թիվը շուրջ 11 մլն է։ Նրանցից 3.2 մլն են բնակվում ՀՀ-ում, 130 000ը՝ մինչև 2023 թվականի սեպտեմբեր ամսվա Ադրբեջանի կողմից բռնի տեղահանությունը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, 120 000ը՝ Ջավախքում, իսկ մնացածը՝ այլուր։

Ամենամեծ հայկական համայնքը Ռուսաստանում է՝ շուրջ 2 մլն հայ։ Լոս Անջելեսը, Կալիֆորնիան թվով երկրորդն է։ Իսկ երրորդ ամենամեծ հայկական համայնքը Գլենդելում է։ Դրան հաջորդում են Ֆրանսիան, Արգենտինան, Լիբանանը, Սիրիան, Իրանը, Թուրքիան, Կանադան, Ուկրաինան, Հունաստանը և Ավստրալիան։

ՀՀ Սփյուռքի նախարարությունը նպատակ ունի վերամիավորելու հայ համայնքը և սերտացնելու կապը աշխարհասփյուռ հայերի միջև։

Հետխորհրդային երկրներից ամենամեծը Հայաստանի սփյուռքն է։

Սփյուռքի աջակցությունը որոշիչ դեր է ունեցել Հայաստանի տնտեսական գոյության պահպանման ու զարգացման գործում:

Հիմա էլ շատ կարևոր է սփյուռքում գործունեություն ծավալող, աշխարհում գույն և երանգ տվող մարդկանց առկայությունը։ Հայաստանն առանց սփյուռք և հակառակը՝ դժվար է պատկերացնել։

Չկա մի ընտանիք, ով չունենա դրսում ապրող բարեկամներ։