Լեզվական առաջադրանք 20.03.24

296. Տրված տեքստում նախադասություններն աոանձնացրու:

Սպիտակ ագռավները: Բնության մեջ հազվագյուտ են նրանք շատ քիչ են պատահում հենց դրանով են նրանք հետաքրքի։ Տասնութերորդ դարում Ռուսաստանի թագավոր Պետրոս Առաջինը պալատում մի սպիտակ ագռավ էր պահում՝ որպես հազվագյուտ։ Երևույթ խոսքի մեջ «սպիտակ ագռավ» արտահայտությամբ բնորոշում են մյուսներից տարբերվող մարդկանց, հազվադեպ հանդիպող առարկաները։ Առաջին անգամ դա հռոմեական մի բանաստեղծ՝ Յուվենալիուսն է գործածել:

297. Ա և Բ նախադասությունների արտահայտած մտքերի տարբերությունները բացատրի՛ր: Գտի՛ր տարբերության պատճառը:

Ա. Իշխանի ձին մոտեցավ դռանը և սմբակով հարվածեց:
Բ. Ձին մոտեցավ իշխանի դռանը և սմբակով հարվածեց:
Ա նախադասության մեջ ձին պատկանում է իշխանին, իսկ բ խնբում դուռն է պատկանում իշխանին։
Ա. Ժամանակը ոչ մի հզոր շինություն չի խնայել:
Բ. Հզոր ժամանակը ոչ մի շինություն չի խնայել:
Ա նախադասության մեջ ժամանակը հզոր չի, իսկ բ նախադասության մեջ ժամանակը հզոր է։
Ա. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը զրուցում էր հոգնած երգչուհու հետ:
Բ. Մենակ չմնալու համար մեզ հյուր եկած աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ:
Ա նախադասության մեջ աղջիկը զրցում էր հոգնած երգչուհու հետ, իսկ բ խնբում աղջիկը հոգնած զրուցում էր երգչուհու հետ։
Ա. Ամբիոնի մոտ կանգնած մարդն ինչ-որ բան էր պատմում պապիս:
Բ. Մարդն ինչ-որ բան էր պատմում ամբիոնի մոտ կանգնած պապիս:
Ա նախադասության մեջ մարդն էր կանգնած ամբիոնի մոտ,իսկ բ պապիկը գանգնած էր։

299. Քանի ձևով կարող ես՝ տրված բառակապակցությունն ավելացրո՛ւ նախադասությանը:
Նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
(ծանր ու հոգնեցուցիչ)
Ծանր ու հոգնեցուցիչ նախապատրաստական աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:
Նախապատրաստական ծանր ու հոգնեցուցիչ աշխատանքը վերջացնելուց հետո սկսեց վերելքը:

Տուփից հանեցինք մետաղյա հին իրեր:(ծռմռված ու ժանգոտ)
Ծռմռված ու ժանգոտ տուփից հանեցինք մետաղյա հին իրեր։
Տուփից հանեցինք մետաղյա ծռմռված ու ժանգոտ հին իրեր։


  Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը: (տասը տարի հետո)

Տասը տարի հետո դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը:
Դահլիճ մտնողը մոռացած կլինի այսօրվա շքեղությունը տասը տարի հետո

            Աղջիկն ու տատը ննջում էին: (անսովոր աղմուկից հոգնած)
Անսովոր աղմուկից հոգնած աղջիկն ու տատը ննջում էին:
Աղջիկն ու տատը ննջում էին անսովոր աղմուկից հոգնած։

            Արևիկին խոստացած նվերն այսօր տալո՞ւ ես: (հանդեսի ժամանակ)
Հանդեսի ժամանակ արևիկին խոստացած նվերն այսօր տալու ես:
Արևիկին խոստացած նվերն այսօր տալու ես հանդեսի ժամանակ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *