Ստուգատես 1



Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ,
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց
Ամաչկոտ նապաստակ
Հուզված արջուկ
Հոգնած կրիա

Լուսավոր ժամացույց
Ճաշոտ աթոռ
Քաղցր գլուխ

Ամաչկոտ նապաստակը

Կար֊չկար մի նապաստակ կար, նրա անունը Փամփի էր։Նա ապրում էր անտառում։ Մի ծառի արմատների տակ նա իր համար բույն էր փորոլ։
Բնի մի սենյակում նա անտառից հավաքել էր տարբեր բույսեր և արմատներ ու ստեղծել էր յուրահատուկ ներկեր։ Փամփին շատ էր սիրում նկարել։ Նա այնքան ամաչկոտ էր, որ բոլորից թաքցնում էր իր նկարները։

Մի անգամ Փամփին նկարում էր իր հերթական բնապատկերներից մեկը հակարծ քամի բարձրացավ ու քշեց Փամփիի նկարը։ Քամին նկարը տարավ ու նետեց անտառի թագավորի դռան մոտ։ Թագավորի օգնականը նկարը փոխանցեց Թագավորին։ Թագավորը տեսավ նկարը, այն շատ դուր եկեավ և նա ցանկացավ իմանալ թե ով է հեղինակը։ Թագավորի օգնականը դուրս եկավ անտառ և սկսեց փնտրել հեղինակին։ Ոչ ոք տեղ չեր թե ով է հեղինակը, իսկ Փամփին էր ամաչում էր խաստավանել։

Անցավ որոշ ժամանակ, բայց թագավորը դեռ փնտրում էր նկարի հեղինակին։ Որպեսի նա գտնի նկարչին խորամանկ քայլի դիմեց։ Թագավորը հավաքեց բոլոր կենդանիներին և խնդրեց, որ մի բան նկարեն։ Փամփին հասկացավ թագավորի միտքը և նկարեց այն նույն բնապատկերը, որը քշել էր քամին։ Թագավորը շատ ուրախացավ և իր պալատում Փամփիի նկարների ցուցահանդեսը կազմակերպեց։ Եվ այսպես բոլորը իմացան Փամփիի տաղանդի մասին։


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *