Բառային աշխատանք

Ո՞ր տարբերակի բառերը հոմանիշներ  չեն։

Ճանապարհ-արահետ

քարանձավ-այր

երախտիք- լավություն

դուստր-օրիորդ

Ո՞ր տարբերակի բառերն են հականիշներ ։

շուտ-վաղ

շոգ-տոթ

տխուր-զվարթ

խելացի-տգետ

Ո՞ր բառի բացատրությունն է սխալ։

սեգ-բարձր լեռ

ներբող-փառաբանական խոսք

մարի-էգ թռչուն

վհատվել-ոգևորվել

Ո՞ր բառում է ույ երկհնչյունը հնչյունափոխվել ու-ի։

բնատուր

զգուշանալ

քնքշանք

նկարչական

Գտի՛ր հնչյունափոխված բառերը։

մտազբաղ

գրադարան

գիրք

սիրտ

սրտաբուխ

խորհրդածել

կոհակ

հոգեբան
աղավնյակ

ջինջ

Ո՞ր բառն է կազմված միայն բաց վանկերից։

պահարան

նավապետ

բարձրախոս

ձնագնդի

քաղցրահնչյուն

բառարան

մատանի

Ո՞ր շարքում ուղղագրական սխալով բառ կա։ 

ասացվածք, ճանապարհ, թռիչք

հեքիաթ, ուղղանկյուն, ճանապարհորդել

թռչուն, ուղղաձիգ, ուղղաթիռ

թրչել, թխվածք, թրթուրավոր

Ստուգատես 5

  1. Հրապարակիր մայրենիիդ բաժնի հղումը, գրիր, թե սեպտեմբերից մինչև այսօր քանի նյութ ես հրապարակել այդ բաժնում։
    Ես հրապարակել եմ 69 նյութ
  2. Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։
    Ինձ դուր է եկել «Ջաննի Ռոդարի» «Ամենալավ մարդը » և ես կներկայացնեմ այն։
  3. Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․

    Ինձ դուր է գալի գիրք կարդալու օրերը, որովհետև ես սիրում եմ կարդալ։
  4. 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։

    Մեր մայրենիի դասերը անցնում են այսպես։ Մենք անում ենք թեստեր,ելք ստուգատես,լեզվական առաչադրանքներ։ Ես գնահատու եմ մեր մայրենիի դասեր 10/10։
  5. Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։
    https://youtu.be/dbzzR4m0UnM
  6. Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։
    Ջանիի Ռոդարին «Սխալ արձագանքը»
  7. Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ի/նչ գույն կընտրես։
    Կանաչ
  8. Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    10
  9. Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
    Ես չեմ ուզում ոչինչ ավելացնել։
  10. 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։

Ես կուզենայի մեր 5-րդ դասարանի մայրենիի դասերը անցնեին այսպես։ Որ մենք անեինք լեզվական առաչադրանքներ։ Կցանկանայի շատ հեքիաթի գրքեր կարդալ։ Կուզեի գնալ գրողների տուն ֊թանգարանները։ Բակում բաց ընթրցանության դասեր կուզեմ կազմակերպենք։ Եվ կուզեմ ծանոթանանաք մեր ժամանակակից գրողների հետ, նրանք գան մեզ հյուր։

Ստուգատես 4

  • Ա․ Թվարկիր, թե ինչ գրքեր ես կարդացել
    Հարրի Փոթրի 1,2, պատմություներ,Երկարագուլպա Պիպի։
    Բ․ Ովքե՞ր են կարդացածդ գրքերի հեղինակները
    Դժոան Ռոլինգ,Աստրիդ Լինդգրեն,
    Գ․ Ինչե՞ր ես սովորել կարդացածդ գրքերից
    Ինձ Հարրի Փոթրի 1 և 2 մասերը սովորացրել են, որ ամեն մարդ պիտի հավատա սեփական ուժերին և լինի խիզախ։ Հարրի Փոթերի գիրքը ինձ սովորեցրել է նաև հավատալ հրաշքներին։
    Դ․ Քեզ ամենից շատ դուր եկած գիրքը համառոտ ներկայացրու
    Ելկարագուլպա Պիպին։

Ստուգատես 2

Ա աղվեսի անունից
Բ աղվեսի պոչի անունից
Գ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Ա․ աղվեսի անունից


Ես դուրս էի եկել զբոսանքի և վայելում էի բնությունը և մեկել ընկա թակարդի մեջ։ Ես իմ պոչը թողեցի թակարդում և լացում էի և միտք արեցի, թե ոնց ապրլում եմ այս աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեցի մյուս աղվեսներին էլ համոզել, որ իրենց պոչերից հրաժարվեն։ Ես բոլոր աղվեսներին հավաքեի և սկսեցի նրանց գլխին քարոզ կարդալ։ Խնդրեցի իրենց պոչերը կտրեն, որովհետև նախ` գեղեցիկ չեն, երկրորդ` ավելորդ բեռ ենք տանում: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

Բ․ աղվեսի պոչի անունից

Ես ու աղվեսը դուրս եկանք զբոսանքի և հանկարծ աղվեսը ընկավ թակարդը։ Աղվեսն ինձ թողեց թակարդում ու սկեց լացել։ Ինքը գնաց ես մնացի թակարդում։

Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Մենք՝ աղվեսներս, մեզ համար վայելում էին բնությունը և մեկել մի աղվես հավաքեց բոլորիս։ Երբ նա բոլորին հավաքեց, սկսեց գլխներիս քարոզ կարդալ, որ կտրենք մեր պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, և երկրորդ` ավելորդ բեռ են: Բայց ես նրան պատասխանեցի. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:








Թեստ 18

(1-ին մաս)

Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բևեռում շատ ավելի ցուրտ էր, քան այսօր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:

Հենց այդ պատճառով էլ Բևեռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:

Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բևեռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:

Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:

Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կախված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:

Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.

-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:

-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:

-Ի՞նչ ես ասում:

-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:

-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:

-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:

-Ի~նչ էիր մտածում:

-Տարբեր բաներ:

-Օրինակ:

-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու անգամ երկու հավասար է հինգի:

-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:

-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:

Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:

Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:

Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:

Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.

– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:

-Իհարկե:

-Իսկ ի՞նչ ես մտածում:

-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:

-Ի՞նչ ես մտածում իմ մասին:

-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:

Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:

Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բեղեր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:

  1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:
    այսօր
    բեղեր
    կախված
    անգամ
  2. Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի  հականիշները:
    ա/ցուրտ–շոք

բ/սոված–կուշտ

գ/ուրախանալ–տխրել
դ/տաքանալ–սառչել

  • Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:

    Դու ոսկի ձեռքեր ունես։
    Մուկը ջարդեց ոսկի ձու։
  • Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
    գլուխ
    վերև
    գլխարկ
    վերմակ
  • Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
    Երբ մարդը սկսում է ինքն իրեն գովել։
  • Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
    ա/ արևադարձում–բարդ
    բ/սուր–պարզ
    գ/երկիր–ածանցավոր
    դ/սառցակտոր–բարդ
  • Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
    ա/պինգվին – գոյական
    բ/սառչել-բայ
    գ/հաճելի-ածական
    դ/Ծով Ա.Ցուլ-բայ /գոյական/
  • Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:
  • Ծով Ա. Ցուլը տխրեց:
  • Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
    ա/Գյուղ կանգնի–գերան կտրի
    բ/Անունը կա–անվանում չկա
  • Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
    Առանց ձեռքի,
    Առանց ոտքի
    Դռներ է բացում:
                                Քամի
  • Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
    Բևեռի մարդիք վախենում էին մտածել,որովհետև նրանց գլխավերևում գրվոմ էր թե ինչ էր նրանք մտածում։
  1. Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
    Այնտեղ հաճելի էր, որովհետև կարելի է այնտեղ մի բան մտածել։
  2. Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:
    Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
  1. Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
    Այո ինձ համար շատ դուր եկավ, որովհետև մի փոքրիկ ծիծաղալի էր։
  2. Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
    Ես կուզեի լինել Արևադարձում, որովհետև այնտեղ կարելի է ազատ մտածել։

Ստուգատես 3

Կար֊չկար մի մարդ ու կին կար։Նրանք շատ աղքատ էին նաև շատ կռվող։
Մի օր մարդը եկավ տուն եղով և բրինձով կին էլ լվացքի մեքենան էր միացնում։
Մեկալ դուռը ծեծեցի։Կինը բացեց դուռը և տեսավ մարդուն։

թամբ, դուռ, խելք, հնարամիտ, լվացքի մեքենա


Ստուգատես 1



Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ,
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց
Ամաչկոտ նապաստակ
Հուզված արջուկ
Հոգնած կրիա

Լուսավոր ժամացույց
Ճաշոտ աթոռ
Քաղցր գլուխ

Ամաչկոտ նապաստակը

Կար֊չկար մի նապաստակ կար, նրա անունը Փամփի էր։Նա ապրում էր անտառում։ Մի ծառի արմատների տակ նա իր համար բույն էր փորոլ։
Բնի մի սենյակում նա անտառից հավաքել էր տարբեր բույսեր և արմատներ ու ստեղծել էր յուրահատուկ ներկեր։ Փամփին շատ էր սիրում նկարել։ Նա այնքան ամաչկոտ էր, որ բոլորից թաքցնում էր իր նկարները։

Մի անգամ Փամփին նկարում էր իր հերթական բնապատկերներից մեկը հակարծ քամի բարձրացավ ու քշեց Փամփիի նկարը։ Քամին նկարը տարավ ու նետեց անտառի թագավորի դռան մոտ։ Թագավորի օգնականը նկարը փոխանցեց Թագավորին։ Թագավորը տեսավ նկարը, այն շատ դուր եկեավ և նա ցանկացավ իմանալ թե ով է հեղինակը։ Թագավորի օգնականը դուրս եկավ անտառ և սկսեց փնտրել հեղինակին։ Ոչ ոք տեղ չեր թե ով է հեղինակը, իսկ Փամփին էր ամաչում էր խաստավանել։

Անցավ որոշ ժամանակ, բայց թագավորը դեռ փնտրում էր նկարի հեղինակին։ Որպեսի նա գտնի նկարչին խորամանկ քայլի դիմեց։ Թագավորը հավաքեց բոլոր կենդանիներին և խնդրեց, որ մի բան նկարեն։ Փամփին հասկացավ թագավորի միտքը և նկարեց այն նույն բնապատկերը, որը քշել էր քամին։ Թագավորը շատ ուրախացավ և իր պալատում Փամփիի նկարների ցուցահանդեսը կազմակերպեց։ Եվ այսպես բոլորը իմացան Փամփիի տաղանդի մասին։